Իտալիայի Սենատի հատուկ հանձնաժողովը կողմ է քվեարկել, որպեսզի Սիլվիո Բեռլուսկոնիին բացառեն խորհրդարանի վերին պալատի կամից: Նրան մանդատից զրկելու հարցը առաջացել է, երբ օգոստոսի 1-ին նախկին վարչապետին վերջնականապես դատապարտել են 4 տարի ազատզրկման՝ ֆինանսական մեքենայության պատճառով:

Նման պայմաններում Բեռլուսկոնին չի կարող կատարել նաեւ սենատորի պարտականությունները՝ կարծում են հատուկ հանձնաժողովի 15 անդամները: Բեռլուսկոնիի 8 կողմնակիցներ արգելափակել են քվեարկությունը՝ ի նշան բողոքի, մեկ սենատոր քվեակել է հօգուտ նախկին վարչապետի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հատուկ հանձնաժողովի հատուկ նիստը դիտարկելու է նրան սենատից հեռացնելու հարցը եւ կավարտվի եւս մեկ քվեարկությամբ: Ինքը նախկին վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից՝ անգամ խորհրդարանից հեռացվելու պարագայում: