Վաշինգտոնում ոստիկանության  կառավարական շենքերի պահպանման դեպարտամենտը ներքին քննություն է սկսել ծովակալության շենքի վրա հարձակման ժամանակ հատուկ խմբի անգործության կապակցությամբ:

BBC-ի ռուսական ծառայության տվյալով՝ արագ արձագանքման ոստիկանական խմբի աշխատակիցներին, որոնք առաջիններից մեկն էին հասել դեպքի վայր, ղեկավարությունը հրամայել է լքել դեպքի վայրը: Ոստիկանության աղբյուրը լրագրողներին պատմել է, որ  մի քանի հոգու կարելի էր փրկել, եթե պրոֆեսիոնալներին թողնեին մասնակցել կրակոցների հեղինակի որոնմանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին ԱՄՆ ՌԾՈՒ նախկին ռեզերվային զինծառայող  Ահարոն Ալեքսիսը ներխուժել էր ռազմածովային հրահանգման կենտրոն՝ սպանելով 12 մարդու, եւս ութը վիրավորվել էին:

AP-ը, իրավապահներից ստացած փաստաթուղթը վկայակոչելով, հայտնում է, որ  Ալեքսիսը գաղտնագրված հաղորդագրություն է թողել զենքին. նա փորագրել է՝  Better off this way եւ My ELF weapon: Առաջին գրառումը կարելի է թարգմանել «ավելի լավ է այսպես», երկրորդի նշանակությունը կախված է ELF բառից, որը կամ հապավում է, կամ էլ նկատի է ունեցել «էլֆ» բառը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը կարգադրել է ամբողջ աշխարհի ամերիկյան ռազմակայաններում անվտանգության ապահովման ստուգումներ անցկացնել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հեյգելի խոսքով՝ դեռ պետք է պարզել, թե Ալեքսիսը, ունենալով հոգեկան շեղումներ, ինչպես է կայանում մուտքի եւ որոշակի տեղեկատվության նկատմամբ հասանելիություն ունեցել: