ԱՄՆ-ում «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Քեն Խաչիկյանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու բարձր մակարդակով խորհրդակցությունների: Խորհրդակցությւոններն անցկացվելու են Հայաստանի, ԼՂՀ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների մասնակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են «Հայ Դատի» գրասենյակում Խաչիկյանը նաեւ մի շարք քննարկումներ կանցկացնի միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում նա կանդրադառնա հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը, ԼՂՀ համար արժանապատիվ ապագայի ստեղծմանը, Հայաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նաեւ կանդրադառնա ԵԱՀԿ ՄԽ ջանքերին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մադրիդյան սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման համար սփյուռքի ներդրումների գրավելուն: