Պետդուման սեպտեմբերի 20-ի լիագումար նիստի օրակարգում ներառել է  Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի պատասխանի քննարկման հարցը, որը «անհիմն մեղադրանքներ է պարունակում Ռուսաստանի հասցեին՝ հարեւաններին իբրեւ թե ճնշելու վերաբերյալ»: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ  Իվան Մելնիկովը:

Հայտարարության նախագծում ասվում է, որ 2013թ. սեպտեմբերին Եվրախորհրդարանը «անհիմն մեղադրել է ՌԴ-ին «Արեւելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված հարեւաններին ճնշելու համար», մասնավորապես Ուկրաինային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման հայտարարությունները հակասում են ԵՄ-ի եւ Ռուսաստանի բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը  եւ «անցավ գլուխը ցավի տակ են դնում», նշված  է նախագծում:

Ենթադրվում է, որ հայտարարությամբ հանդես կգա Դումայի խորհուրդը: