Կոսովոյում սեպտեմբերի 19-ի առավոտյան զոհվել է մեկ մարդ, եւս երկուսը վիրավորվել են՝ Եվրամիության առաքելության ավտոմեքենայի վրա կրակոցների պատճառով:

Հարձակումն իրականացվել է Բանսկա բնակավայրում՝ Կոսովոյի հյուսիսում: Անհայտ անձն ինքնաձիգից կրակ է բացել է EULEX-ի ավտոմեքենայի ուղղությամբ, որում եղել են ոստիկանության եւ մաքսատան աշխատակիցներ, թարգմանիչ:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է վարորդը: Վիրավորներին օգնություն են ցուցաբերել Կոսովսկա-Միտրովիցա քաղաքի հիվանդանոցում: Դեպքի վայրում աշխատում են Կոսովոյում ՆԱՏՕ-ի զինվորականները եւ EULEX-ի հատուկ ծառայությունները:

Kosovapress-ը հաղորդում է, որ զոհվածը կարող է Լիտվայի քաղաքացի լինել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: