Մաքսային միությանն անդամակցող ցանկացած պետություն իր սուվերենության մի մասը փոխանցում է այդ միության վերազգային մարմնին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դա հավասարապես վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանին, Ղազախստանին, Բելառուսին, կամ Եվրամիության անդամ պետություններին: Սակայն, ըստ Շ. Քոչարյանի՝ սուվերենության փոխանցումը տեղի է ունենում միայն մաքսային քաղաքականության մասով: Մնացած հարցերում երկիրը պահպանում է իր սուվերեն իրավունքները:

«Մաքսային միությունները ձեւավորվում են նրա համար, որ ավելի արդյունավետ կարողանան տնտեսությունները զարգացնել»,- ասաց Շ. Քոչարյանը: