Ֆրանսիական դատարանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտել նույնասեռականին, ով առաջիններից էր այդ երկրում իր զուգընկերոջ հետ նույնասեռական հարաբերություններն օրինականացնելու հարցում: Նա ամուսնությունից անմիջապես հետո ծեծել է իր «ամուսնուն», իսկ պատճառը իրենց մայրիկների վերավերյալ վեճն է եղել:

Զավեշտալի դատաքննության արդյունքում Ալանսոն քաղաքի 22-ամյա բնակիչը ճաղերի հետեւում կանցկացնի 18 ամիս, հաղորդում է The Local-ը: Ծեծի ենթարկված ամուսինն արդեն ներել է իր ամուսնուն եւ դատարանի վճռից դժգոհ է:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ի գիշերը, հարսանիքից անմիջապես հետո: Տոնական միջավայրում սիրահար տղամարդիկ մատանիներ են փոխանակել, իսկ արդեն գիշերը ժամը 2:00-ին, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել: Այդ պահին, «գլուխները տաքացրած» տղամարդիկ քննարկելի են իրենց մայրերին: «Իմ մայրը քոնից ապահովված է»,-հայտարարել է նրանցից մեկը:
Վիճաբանության ժամանակ նույնասեռականներից մեկը բռունցքով հարվածել է մյուսի դեմքին: Նա սպառնացել է սպանել իր «ամուսնուն»: Ականատես կանանցից մեկը զանգահարել է ոստիկանություն:

Կալանավորելուց հետո պարզ է դարձել, որ նույնասեռական երիտասարդը նախկինում դատապարտված է եղել: