Կապան-Քաջարան ավտոմայրուղու 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ֆռայտ» մակնիշի ԻՌ 54185 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1962 թ. ծնված Ֆարիբորզ Սաֆարազի եւ 1992 թ. ծնված Ֆահրադ Ֆարիբորզի Մանսուրիները: Տուժածները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:



























