Համազգային հայ կրթամշակութային միության 85-ամյակի տոնակատարության շրջանակներում, միության արեւմտյան շրջանի գործադիր խորհուրդը Հայաստանից Լոս Անջելես է հրավիրել Սոս Սարգսյանի գլխավորած պետական «Համազգային» թատրոնը՝ մասնակցելու համար 5-օրյա հայկական թատերական փառատոնին: Այն տեղի կունենա Լոս Անջելեսում եւ Գլենդելում, հոկտեմբերի 16-20-ին, գրում է «Asbarez»-ը:

Այս աննախադեպ թատերական փառատոնի նպատակն է երեխաներին, դեռահասներին ու մեծահասակների մեջ սեր սերմանել հայկական թատրոնի նկատմամբ: Բեմադրությունները կլինեն հայերենով եւ կշոշափեն կարեւոր թեմաներ: Լոս Անջելեսի հայ համայնքը կընդունի «Համազգային» թատրոնը՝ հայտնի դերասան Սոս Սարգսյանի գլխավորությամբ եւ նրա 16 անդամներին: