Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Ավեսին եւ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսին` վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում  Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Նիկ Ուիքլիսին:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել փոխգնդապետ Սթիվ Ֆիլիփսի` պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումը, ինչպես նաեւ շնորհավորել նորանշանակ ռազմական կցորդին` մաղթելով հաջողություններ նոր պաշտոնում: