Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության` ցնցումները եղել են 5,8 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումները զգացվել են «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի շրջանում, որը շարքից դուրս էր եկել 2011թ. մարտի հզոր երկրաշարժից հետո:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորությունում` նահանգի խաղաղօվկիանոսյան ափի հարեւանությամբ: Ցնցումները զգացվել են 17 նահանգներում, այդ թվում նաեւ` Տոկիոյում:
Ցունամիի վտանգ չկա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Վթարային «Ֆուկուսիմա-1»-ի մասին լուրեր նույնպես չկան, հայտնում է rbc-ն:





























