Սերբիայի Հանրապետության մայրաքաղաք Բելգրադում «Կիրիլիցայի մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջին անգամ կկազմակերպվի Գեղագրության միջազգային ցուցահանդես, որին կարող են մասնակցել նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Ցուցահանդեսին մասնակցելու համար մինչեւ նոյեմբերի 30-ը գեղագրական /կալիգրաֆիական/ աշխատանքները կարելի է  ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Ստեղծագործությունները ներկայացնել թվայնացված տարբերակով՝ 1 դյույմին (2.54 սմ) 300 կետ, 50x70 սմ ցուցադրական ձեւաչափով:

Ծախսերը հոգում է մասնակից կողմը:

Հավելյալ տեղեկությունների համար այցելել` www.kulturacirilice.org եւwww.култураhирилице.срб կայքերը: