Մի քանի մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա է վիրավորվել սեպտեմբերի 19-ին Չիկագոյում կազմակերպված հրաձգության արդյունքում, հաղորդում է տեղական ոստիկանությունը:

Անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել քաղաքի հարավ-արեւմտյան մասում տեղական ժամանակով 22:00-ի սահմաններում:

Չիկագոյի արտակարգ ծառայությունը հաղորդում է, որ երեխան այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է: Փամփուշտը նրա դեմքի է դիպչել:

Մյուս 11 մարդկանց վիճակը եւս այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

ՀԴԲ տվյալներով, Չիկագոն շրջանցել է Նյու Յորքին՝ ԱՄՆ-ում սպանություններրի քանակով: