Նիգերիայի հյուսիս արեւելքում գտնվող գյուղերից մեկը  գրոհայինների հարձակման է ենթարկվել,  ենթադրվում է՝ դրանք ծայրահեղական «Բոքո Հարամ» խմբավորման անդամներ են եղել: Առնվազն 87 մարդ զոհվել է:  Զոհվածների որոնումը շարունակվում է:

Տեղի իշխանությունների խոսքով՝ գրոհայինները կառավարական բանակի զինվորների անվան տակ մտել են գյուղ եւ սկսել այրել տները:  Նրանք նաեւ անցակետ են տեղադրել մոտակա մայրուղում եւ սկսել կրակել մոտեցող մեքենաների ուղղությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նիգերիայի բանակը լայնածավալ ռազմական գործողություն է իրականացնում երկրի հյուսիսարեւելյան իսլամիստ գրոհայինների դեմ:

«Բոքո Հարամ» խմբավորումը, որը ցանկանում է Նիգերիան դարձնել  իսլամական պետության, մեղադրվում է հարյուրավոր մարդկանց մահվան համար: