Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին մտադիր է Twitter-ում եւ Facebook-ում իր հուշերից հատվածներ հրապարակել: Դրանք ցանցում կտեղադրեն նրա մտերիմները:
Ֆուխիմորին, որը բանտում 25-ամյա պատժաչափ է կրում «մահվան էսկադրոնների» եւ մարդու իրավունքների այլ խախտումների համար, տեղի լրատվամիջոցներին ուղարկած նամակում հայտնել է, որ ցանկանում է պատմել իր «մտորումները, պատրանքները, հիշողությունները՝ եւ տխուր, եւ ուրախ:
Ալբերտո Ֆուհիմորին Պերուն ղեկավարել է 1990-2000թթ.: Նա երկրից փախել էր իշխանությունների կողմից ընդդիմությանը կաշառելու համար ծագած սկանդալի պատճառով, ինչից հետո երկրի ղեկավարին անվստահություն էին հայտնել, տեղեկացնում է BBC-ի մամուլի ծառայությունը:
2007թ. նախկին նախագահը ձերբակալվել էր Չիլիում եւ արտահանձնվել հայրենիք, որտեղ նրան մի շարք մեղադրանքներ էին ներկայացվել, ներառյալ կոռուպցիան, իշխանության չարաշահումը, հեռախոսային բանակցությունների գաղտնալսման կազմակերպումը եւ լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին կաշառելու համար բյուջետային միջոցների օգտագործումը:





























