Ուրբաթ օրը Եմենի բանակի ռազմակայանի մոտ երկու մեքենաների պայթյունի հետեւանքով մոտ 40 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Փրեսս»-ը՝ վկայակոչելով ուժային կառույցների աղբյուրը: «Սինհուա»-ի տվյալով՝ 20 մարդ վիրավոր է:
AFP-ի տվյալով՝ ահաբեկչությունը կատարվել է Շաբվա Շրջանում: Նախնական տվյալով՝ հարձակումն իրականացրել են «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող ահաբեկիչները, որոնք օգտագործել են ականապատված մեքենաներ:
Ոստիկանների կողմից հսկվող Հատուկ նշանակության ուժերի ճամբարի մոտի պայթյունների հետեւանքով ութ ոստիկան է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ գրոհայինները հարձակվել են բանակային անցակետերի վրա, առնվազն 32 զինծառայող զոհվել է:
Եմենում 2011թ.-ից իշխանափոխությունից ի վեր անկայուն դրություն է: Երկրի տարածքում գործում է «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորման տեղական բջիջը, որն աշխարհի ամենաակտիվ ահաբեկչական խմբավորումներից է:





























