Նույն ընկերությունը, որն աշխատանքի ընդունելիս ստուգել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ստուգումներ է անցակցրել նաեւ «վաշինգթոնյան հրաձիգ» Աարոն Ալեքսիսի պարագայում, որը հրաձգություն էր կազմակերպել ԱՄՆ ՌԾՈւ բազայում:

USIS ընկերությունը Ալեքսիսին ստուգել է 2007թ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի քարտուղար Ռեյ Հոուելին: Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այդ նորությունը՝ հայտարարելով, որ բոլոր գործողություններն ու տեղեկությունները, կոնֆիդենցիալ են:

Պատահարից գրեթե անմիջապես հետո Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հրամայել է զանգվածային ստուգումներ իրականացնել ամբողջ աշխարհում ամերիկյան բոլոր բազաներում՝ անվտանգությունն ապահովելու: Նրա կարծիքով՝ հենց դրանց արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե ինչպես է Ալեքսիսին հաջողվել կրակ բացել բազայի անձնակազմի վրա: «Ամենավախենալուն այն է, որ USIS-ն է անցկացում մեր կառավարության համար ստուգումների մեծ մասը»,-ընդգծել է սենատոր Քլեր ՄաքՔասիլը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ամերիկյան ՌԾՈւ-ի պահուստային Աարոն Ալեքսիսը ներթափանցել է բազա, որտեղ սպանել է 12 մարդու եւ վիրավորել 8-ին: Դրանցի հետո հրաձգության ընթացքում սպանվել է հենց ինքը: