Գերագույն դատարանը վճռել է վտանգավոր հանցագործներին փոխհատուցում վճարել դաշնային հողերի բյուջեից, քանի որ նրանք չափազանց երկար են բանտում մնացել: Խոսքն, այսպես կոչված, «կանխարգելիչ ազատազրկման» մասին է: Դա կիրառվում է այն դեպքերում, երբ հոգեբանների եզրակացության համաձայն, հանցագործը պոտենցիալ վտանգ է ներկայացնում հասարակության համար:

2011-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ միջոցը ոչ սահմանադրական էր համարել: Իսկ դրանից մեկ տարի առաջ սեռական բնույթի համար դատապարտված 4 անձինք դիմել էին Կառլսրուէ քաղաքի դատարանին: Նրանք պնդել են, որ իրենց չափազանց երկար են ապօրինի կերպով փակի տակ պահել: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Վերջնական դատավճռի կայացմանը հասնելու համար հանցագործները դիմել են Գերագույն դատարանին: Ըստ այդմ, վճռվել է նրանց վճարել 49,000 մինչեւ 73,000 եվրո փոխհատուցում: