Թեքսասի 44-ամյա բնակչուհին կարող է կյանքի մնացած տարիները բանտում անցկացնել՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու սովորության համար: Երբ ոստիկանները վեցերորդ անգամ կանգնեցրել են Ռոուզ Էն Դեյվիդսոնի մեքենան, ներսում գարեջրի բաց շիշ են հայտնաբերել:
Ըստ ոստիկանների՝ կինն այնքան հարբած էր, որ մեքենան վարելիս այս ու այն կողմ էր գնում: Ռոուզ Էն Դեյվիդսոնը նախկինում հինգ անգամ պատիժ էր կրել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Դատարանը որոշել է օրինախախտին ցմահ բանտարկության դատապարտել, գրում է Russia Today-ը:
Աշխարհում առաջին «փորձառու» հարբած վարորդին ցմահ բանտարկության էին դատապարտել 2010թ. օգոստոսին: Բոբի Սթովալը պատժվել էր ինն անգամ ոչ սթափ վիճակում մեքենայի ղեկին նստելու համար:
Նշենք, ԱՄՆ-ում հարբած վիճակում մեքենա վարելու համար 300 դոլարի տուգանք կամ վարորդական իրավունքից կես տարով զրկում է սպառնում: Եթե վարորդը տասը տարվա ընթացքում երկրորդ անգամ է բռնվում, տուգանքը կարող է հասնել մինչեւ 5000 դոլարի, երրորդ անգամ՝ մինչեւ 10 հազար դոլարի:





























