Հնդկական Հարյանա նահանգում սարսափելի սպանություն է տեղի ունեցել: Ծնողները սպանել են հարազատ դստերը, որը սիրահարվել է «ռամիկի»՝ նրա հետ Դելի փախչելով: Ծնողները խաբեությամբ նրանց հետ են կանչել եւ մի քանի ժամ կտտանքների ենթարկելուց հետո, սպանել են նրանց: 18-ամյա աղջկան մորթել են, նրա սիրեցյալին՝ գլխատել, հաղորդում է Times Of India-ն:

Այս զազրելի սպանության երրորդ հանցակիցը աղջկա հորեղբայրն է եղել: Երկու ծնողներն էլ խոստովանել են իրենց արարքը, սակայն նշել են, որ ոչնչի համար չեն զղջում, քանի որ աղջիկը խախտել է իրենց ընտանիքի դարավոր ավանդույթներն ու փախարակել իրենց անունը: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

Դեռեւս չի հաղորդվում, թե հանցագործներին ինչ պատիժ է սպասվում: Նմանատիպ հանցագործությունները Հնդկաստանում հաճախակի բնույթ են կրում: