Նիգերիայի հյուսիս-արեւելքում «Բոկո Հաարամ» իսլամիստական խմբավորման ծայրահեղական զինյալների հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 143 մարդ, հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսը: Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին 87 մարդու զոհվելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության աշխատակիցները, որոնք զբաղվել են թփուտները մաքրելով, հայտնաբերել են 143 քաղաքացիների մարմիններ: Նրանցից ոմանք գլխատված են եղել, ասվում է հաղորդագրությունում:

Հարձակումն իրականացվել է Բենշեյկ քաղաքի մերձակայքում՝ Մայդուգուրիից 70կմ հեռավորությամբ: Հաղորդվում է, որ հինգշաբթի զինծառայողները բախվել են համազգեստ հագած զինյալների, որոնք, ամենայն հավանականությամբ, գյուղում սպանդ են կազմակերպել: