Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է սեպտեմբերի 18-ից 20-ն անցկացված Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարի մասնակիցներին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վերջիններս վարչապետին են ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, ծրագրերն ու նախագծերը: Նշվել է, որ համագումարի ընթացքում տարբեր երկրներից ժամանած առաջատար մասնագետները կիսվել են իրենց փորձով եւ գիտելիքներով, ինչը կնպաստի մեր երկրում բուժքույրերի մասնագիտական որակների ու գիտելիքների մակարդակի բարձրացմանը:

Կառավարության ղեկավարը ողջունել է համագումարի անցկացումը եւ հույս հայտնել, որ աշխատանքների ընթացքում ներկայացված զեկույցները կօգնեն Հայաստանում տվյալ ոլորտի զարգացմանը:

Համագումարի մասնակիցները շնորհակալություն են հայտնել մեր երկրի իշխանություններին՝ նշված միջազգային միջոցառման կազմակերպմանը եւ բուժքույրերի գործունեության զարգացմանն աջակցելու համար: