Ֆլորիդայում սեպտեմբերի 20-ին կալանավորվել է ՀԴԲ-ի կողմից սպանված չեչեն Իբրահիմ Տոդաշեւի հարեւանին։
20-ամյա Աշուրմամադ Միրալիեւը, որը բնակվում է այն բնակարանում որտեղ սպանվել էր Տոդաշեւը կալանավորվել է չանվանված այլ հանցագործության գործում կեղծ վկայության համար։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թուիս Լիզասուենը հայտարարել է, որ Միրալիեւի կալանքը ոչ մի կերպ կապ չունի Բոսթոնի ահաբեկչության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, Չեչնիայի բնակիչ Իբրահիմ Տոդաշեւը ՀԴԲ-ի գործակալների կողմից սպանվել էր մայիսի 22-ին Ֆլորիդայում իր տանը հարցաքննվելու ընթացքում։
Տոդաշեւին հարցաքննում էին Բոսթոնի ահաբեկչության գործով։ Նրա մահից հետո ՀԴԲ-ն հայտարարել էր, որ Տոդաշեւը Թամերլան Ցարնաեւի հետ Ուոլթեմում մասնակցել է եռակի սպանության։





























