Հնդկաստանում հերթական շենքն է փլուզվել։ Դեպքը կատարվել է սեպտեմբերի 20-ին Մումբրա քաղաքում՝ հնդկական Մահարաշթրա նահանգի արեւմտյան մասում։ Մումբրան Մումբայ մեգապոլիսի քաղաք-արբանյակն է։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք քառահարկ շինությունում փլուզման պահին մարդիկ եղել են, թե ոչ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NDTV-ն։
Այս տարվա հունիսին Մումբրայում քառահարկ լքված շինության փլուզման հետեւանքով զոհվել էր յոթ մարդ։





























