Ֆիլիպինների հյուսիսային մասում սեպտեմբերի 21-ի առավոտյան ուժեղագույն «Ուսագի» թայֆունն է վրա հասել։
Ֆիլիպինցի օդերեւութաբանների խոսքով թայֆունը սաստկանում է. այն ուղեկցվում է մինչեւ 250 կմ/ժ արագությամբ քամիներով՝ շարունակելով շարժվել դեպի Հոնկոնգ՝ մինչեւ 215 կմ/ժ արագությամբ, իս քամու պոռթկումները հասնում են 250 կմ/ժ-ի։ Այժմ թայֆունն անցնում է Ֆիլիպինների եւ Թայվանի մեջտեղով։
GMA News կայքի տվյալով՝ «Ուսագի» թայֆունը մի շարք շրջաններում կապի խափանման պատճառ է դարձել, հատնում է «Կոմերսանտը»։
Վտանգավորության հինգերորդ աստիճանի փոթորկի մոտենալու կապակցությամբ Ֆիլիպինների իշխանություններն արդեն նախօրեին տարհանել էին ափամերձ գյուղերի բնակչությանը։ Նախազգուշական նկատառումներով էլեկտրականությունն անջատել էին։
Gazeta.ru-ն, «Սինհուան» վկայակոչելով, հայտնում է, որ Չինաստանի իշխանությունները վտանգի բարձրագույն՝ «կարմիր» աստիճան են հայտարարել։
Սպասվում է, որ Թայֆունը Չինաստանի Գուանդուն նահանգի հարավարեւելյան ափ կհասնի արդեն սեպտեմբերի 22-ի առավոտյան։ Վտանգի գոտում գտնվող շրջաններն արդեն պատրաստ են տարերքի հարվածներին դիմակայելուն։
«Ուսագին» (Երկնային ճագար) վերջին տարում Չինաստանին վրա հասած 19-րդ թայֆունը կդառնա։





























