1961թ. Հյուսիսային Կարոլինան քիչ է մնացել «հօդս ցնդի». Նման ցնցող տեղեկություն է պարունակվում ԱՄՆ-ի գաղտնազերծված փաստաթղթերում։ Պարզվում է՝ նահանգի գլխին կախված է եղել ջրածնային ռումբի պայթյունի վտանգը, որը 260 անգամ գերազանցում է Ճապոնիայում նետված ատոմային ռումբի հզորությունը։
Երկու մարտական լիցք տեղափոխող ռազմական В-52 օդանավը, թռչելով Գոլդսբորո քաղաքի վրայով, հենց երկնքում վթարի էր ենթարկվել, գրում է vesti.ru-ն։
Երկու ռումբերն ընկել են օդանավից, բայց երջանիկ պատահականությամբ չեն պայթել։
Լրագրող Էրիկ Շլոսերը պարզել է, որ 1950- 1968թթ. ԱՄՆ-ում միջուկային զենքի հետ կապված 700 լուրջ միջադեպեր են գրանցվել։





























