Black Watch զբոսանավը Սանկտ Պետերբուրգ չի հասել ուղեւորների շրջանում տարածված աղիքային ինֆեկցիայի պատճառով։ Նորվեգական  Fred Olsen ընկերությանը պատկնող նավը Շոտլանդիայից Սկանդինավներով լողում էր դեպի Սանկտ Պետերբուրգ։

Նավը շոտլանդական Ֆայֆից դուրս էր եկել սեպտեմբերի 8-ին, դրա ժամանումը  Սանկտ Պետերբուրգ  սպասվում էր սեպտեմբերի 20-ին։ Սակայն Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքի փոխարեն նավը Շոտանդիայի Ռոսայթ նավահանգիստ է ժամանել։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նավի  778 ուղեւորներից 130-ը գաստրոէնտերիտով են հիվանդացել։ Ձեռնարկվել են բոլոր միջոցները վարակի տարածումը կանխելու համար։ Նավում դեզինֆեկցիա են անցկացնում։