Տաջիկստանում ձերբակալվել են ահաբեկիչներ, որոնք նախագահական ընտրությունների նախօրեին դիվերսիա էին կազմակերպում, հաղորդել են երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեից

Ձերբակալվածներից առգրավել են պայթուցիկ սարքավորումներ, այդ թվում նաեւ մահապարտների գոտիներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խումբը բաղկացած էր վեց հոգուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի հատուկ ծառայություններին: Խումբը գլխավորում էր Ալլամուրոդ Մախանովը, ով «Ալ-Քաիդայի» անդամ է եւ ուսուցանել է պակիստանյան Վազիրիստանում գտնվող ահաբեկչական նախապատրաստական ճամբարում, որից հետո ուղարկվել էր Տաջիկստան: Նա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում էր 2010թ.-ից եւ հայտարարված էր միջազգայի հետախուզման մեջ (միայն ԱՊՀ տարածքում):

Հաղորդում են, որ խմբավորման հաշվին մի քանի աղմկահայրուց հանցագործություններ են գրանցված, սակայն դրանք չեն հստակեցվում: Ձերբակալվածները գտնվում են ԱԱՊԿ-ի հատուկ մեկուսարանում:

Տաջիկստանում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 6-ին: