Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանում Միացյալ Թագավորության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Իսկ դեսպան Ջոնաթան Էյվսը գրել է. «Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ, քանի որ այն ձգտում է ապահով, բարգավաճ ապագայի»: