Պակիստանի իշխանությունները սեպտեմբերի 21-ին բանտից ազատել են աֆղանական արմատական «Թալիբան» շարժման պարագլխի նախկին տեղակալ Մուլլահ Աբդուլ  Բարադարին: Նրան աֆղանական կողմին չեն հանձնի:

Պակիստանի հատուկ ծառայությունները Բարադարին կալանավորել էին 2010թ. փետրվարին Կարաչիում: Այն ժամանակ վերջինս արդեն գաղտնի բանակցում էր աֆղանական իշխանությունների հետ, սակայն չէր ցանկանում, որ իր երկխոսությանը մասնակցեն Պակիստանի հատուկ ծառայությունները: Հենց դրա համար կալանավորվել էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Աֆղանական  «Պաժվակ» գործակալության տվյալով՝  Պակիստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը  Իսլամաբադին «Թալիբան» շարժման երեք հայտնի ներկայացուցիչներին ազատելու հարցում էր փոխանցել: