Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, ըստ http://analitikaua.net-ի, մասնավորապես ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ուկրաինայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները՝ կցանկանայի համոզմունք հայտնել մեր պետությունների միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ՝ Հայաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդների շահերի, վստահության եւ գործընկերության սկզբունքներով:
Օգտվելով առիթից՝ Ձեզ, հարգարժան Սերժ Ազատի, մաղթում եմ քաջառողջություն եւ պետական գործունեության մեջ նորանոր հաջողություններ, հայ ժողովրդին էլ՝ խաղաղություն եւ բարգավաճում»:





























