Տաջիկստանի երիտասարդական միությունը 2013թ. նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնի թեկնածությունը: Նրա թեկնածությանը համագումարի մասնակից պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել:

Ավելի վաղ Տաջիկստանի նախագահի թեկնածու էին դարձել Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աբդուխալիմ Գաֆարովը, Ագրարային կուսակցության ակտիվիստ, Գյուղատնտեսական ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Տոլիբեկ Բուխորիեւը, Դեմոկրատական կուսակցության առաջնորս Սայիդջաֆար Իսմանովը, նաեւ՝  Բարեփոխական ուժերի միավորման թեկնածու  Օյնիխոլ Բոբոնազարովան:

Նախագահի թեկնածու կարող է առաջադրվել այն անձը, որին աջակցում է Տաջիկստանի ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 5 տոկոսը: Նման աջակցություն ստանալու համար հարկավոր է մոտ երկու հարյու հազար ստորագրություն հավաքել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: