Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առեւտրի կենտրոնում, որտեղ գրոհայինները տասնյակ մարդու պատանդ են պահում, մի քանի հզոր պայթյուն է որոտացել: Հատուկ ծառայությունների աշխատակիցները հերթական գրոհն են ձեռնարկել Նայրոբիի առեւտրի կենտրոնում պատսպարված գրոհայինների դեմ, հայտնում է dni.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առեւտրի կենտրոնում հակաահաբեկչական գործողության ընթացքում փոխհրաձգություն էր սկսվել:
Նայրոբիում շարունակվում է առեւտրի կենտրոնի մաքրման գործողությունը
Ըստ վերջին տվյալների` կիրակի երեկոյան ուժայիններին հաջողվել էր ազատագրել պատանդների մեծ մասին, սակայն գրոհայինների մոտ դեռ մնում են տասնյակ մարդիկ: Սեպտեմբերի 21-ի հարձակման զոհ է դարձել 68 մարդ, 200-ը վիրավորվել են:
Սոմալիի «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է գրոհի պատասխանատվությունը: Իսլամիստները հարձակումն անվանել են Սոմալիի տարածքում իրենց դեմ Քենիայի զորքերի ռազմական գործողությունների վրեժ:





























