Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 24-27-ին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Չինաստանի Սիան քաղաք՝ «Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ին մասնակցելու նպատակով:
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆորումի շրջանակներում նախատեսված է Գյումրիի քաղաքապետի ելույթը, ինչպես նաեւ հանդիպումներ տեղական իշխանությունների ու ֆորումի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` այս տարվա հունիսին Գյումրի էր ժամանել Սիան քաղաքի պատվիրակությունը, որի ընթացքում Գյումրի եւ Սիան քաղաքների միջեւ կնքվել էր համաձայնագիր, ըստ որի երկու քաղաքները հռչակվել են քույր քաղաքներ:




























