NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ԵՄ հարցերով փոքր խորհրդատվական կազմակերպության ղեկավար գործընկեր Մերեդիթ Ամիթի՝ «Foreign Policy Journal»-ում հրապարակված հոդվածը:

Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ բանակցություներից հետո սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի քայլ արեց ու հայտարարեց, որ իր երկիրը կմիանա Ռուսաստանի գլխավորած Մաքսային Միությանը: Այդ որոշումը նշանավորում է քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունը, ինչը Եվրոպայում շատերին զարմացրեց: Հայաստանի ընտրությունը, թեեւ, տնտեսական առումով երկու երկրների համար չնչին նշանակություն ունի, սակայն խորհրդանշական մեծ արժեք ունի ազդեցության համար Եվրոպական Միության եւ Ռուսաստանի միջեւ մղվող պայքարում:

Եվրոպական Միության եւ Հայաստանի հնարավոր մերձեցմանն ի պատասխան Ռուսաստանը պարզաբանեց չենթարկվելու հետեւանքները: Մոսկվան սպառնաց Հայաստանում գազի գինը բարձրացնել 60 տոկոսով: Ռուսաստանը ակտիվացրեց նաեւ սպառազինությունների արտահանումը հարեւան Ադրբեջան (հուլիսից 1 մլրդ դոլար), որի հետ Հայաստանը թշնամական հարաբերություններ ունի տարածքային խնդրին հաջորդած վեցամյա պատերազմից հետո, ինչն ավարտվեց 1994թ.-ին՝ վիճելի խաղաղության հաստատմամբ: Ռուսաստանը նույն քաղաքականությունն է վարում Մոլդովայի հետ՝ սպառնալով մոլդովական գինու առեւտրական պատերազմով:

Որքան էլ զարմանալի է, բոլորովին էլ պարզ չէ, թե Հայաստանը Մաքսային Միություն մուտք գործելով շատ բան է շահում: Երկիրը անդամ ոչ մի պետության հետ ցամաքային սահման չունի, իսկ նրա երկու կարեւոր հարեւաններ Թուրքիան ու Վրաստանը համագործակցում են Արեւմուտքի հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ տասը տարի շարունակ բանակցություններ է վարում ԵՄ հետ, իսկ Վրաստանը ներկայանում է կարծես կովկասյան տարածաշրջանի Իսրայել:

Վերջապես, կասկածելի է թվում, որ Մաքսային Միության անդամակցումը դրական ազդեցություն կունենա Հայստանի տնտեսության վրա: Մաքսային Միությունը լի է Պուտինի բարեկամներով՝ կոռումպացված տնտեսությամբ երկրներ, որոնք շեշտը դնում են էներգիայի եւ հումքի արտահանման վրա: Մյուս կողմից ԵՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ցավոտ է, սակայն նպաստում է ռեֆորմների իրականացմանը: Եվրոպայի հետ ազատ առեւտրի առավելությունն իր հետ բերում է նաեւ խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել, այն է՝ ներքին շուկայում տնտեսական խիստ մրցակցություն եւ ԵՄ-ում ապրանքների վաճառքի ավելի բարձր չափանիշներ: Հեռանկարում այս ամենը նպաստավոր է տնտեսության համար. անշահութաբեր ընկերությունները կարող են գոյատեւել եւ զարգանալ նոր շուկաներում:

Մոսկվայի համար Հարավային Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում նախկին խորհրդային փոքր պետությունները կարծես աշխարհաքաղաքական «սահմանագիծ են ավազի վրա»: Բոլորի համար պարզ է, ինչն է Ռուսաստանի համար իրական պարգեւ՝ մշտապես անորսալի Ուկրաինան: Ուկրաինայի հանդեպ ազդեցությունը Ռուսատսնի արտաքին քաղաքականության մեջ մշտապես առաջնայինն է: Տնտեսական հսկայական շահերից բացի, ինչն իրենցի ներկայացնում է 45 միլիոն բնակչությամբ այդ երկիրը, Ռուսաստանը տարբեր բարդ պատմական պատճառներով Ուկրաինան դիտում է սեփական ինքնութենականության անբաժան մաս, որի եվրոպականացումը էկզիստենցիալիստական վտանգ է ներկայացնում:

Մինչեւ վերջին ժամանակները Ռուսաստանը վստահ էր, որ Եվրոպան համաձայնություն չի կնքի: Միայն աստիճանաբար պարզ դարձավ, որ Ուկրաինան կարող է որոշիչ քայլ կատարել, ինչն էլ բացատրում է ռուսական կողմի խուճապը: Բարեբախտաբար, Ռուսաստանի անկայուն ռազմավարությունը չի աշխատում եւ Ուկրաինային էլ ավելի է մղում դեպի Եվրոպա:

Չնայած արտաքին քաղաքականության մեջ երբեմն անորոշությանը, Ուկրաինան ԵՄ հետ հստակ սահմանել է երկարաժամկետ ռազմավարական նպատակներ: Դա պետք է բավարար լինի Եվրոպայի ազդեցիկ պատասխանին արժանանալու համար: Դա ամուր հենակետ կլինի Արեւմուտքի համար եւ Ուկրաինային հիմքեր կտրամադրի հետագա համագործակցության համար:  Թեեւ այս մերձեցումը խոշոր ռազմավարական հարված է Պուտինի համար, ավելի կարեւոր է այն, որ դա իրենից ներկայացնում է եվրոպական նորմերի եւ Ռուսաստանի քաղաքական - տնտեսական մոդելի միջեւ կիսված երկրում էական բարեփոխումների առավել կենսունակ տարբերակ: