Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 68-րդ նստաշրջանի բացմանը համաշխարհային հանրությանը կոչ է արել աշխատել հետխորհրդային տարածքներում հակամարտությունների կանխման ուղղությամբ:
Լատվիայի նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է մասնակցի հետխորհրդային տարածքներում՝ Մերձդնեստրում, Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լատվիայի նախագահը նաեւ կոչ է արել Ռուսաստանին եւ Վրաստանին իրականացնել 2008թ համաձայնագրերը, որոնք ընդունվել էին «հինգօրյա պատերազմից» հետո:





























