Թուրքական մամուլը զարմացած է հայտնի Taraf թերթում տեղադրված հայտարարությունից: Թուրքական մամուլը հիշյալ հայտարարությունը համարում է Հայոց ցեղասպանության փաստի ընդունում եւ թուրք ազգի դեմ ծանր մեղադրանք:
Թուրքական Taraf-ի մարտի 22-ի համարում տպագրվել է 14 ընթերցողների համատեղ հայտարարությունը հետեւյալ կերպ.
« 1915-ին օսմանյան հայերը ենթարկվել են Մեծ եղեռնի, եւ մեր խիղճը չի ընդունում դրա ժխտումը: Մենք հերքում ենք այդ անարդարությունը, մեր կողմից կիսում ենք մեր հայ եղբայրների ցավը: Մենք բողոքում ենք Էրդողանի կողմից հայ կարիքավորներին որպես պատանդ օգտագործելու դեմ եւ գտնում ենք, որ նրա հայտարարությունը անխղճություն է»:
Հայտարարության տակ ստորագրել են՝
Մուրադ Օզգունայ, Օմեր Ֆարուք, Հյուրիեթ Քարադենիզ, Յեթեր Օզդեմիր, Շահին Ադնան, Էրդալ Քարայազգան, Սերափ Քայա, Նեսրին Քայա, Այլա Շեշան, Ալի Շենալփ, Մուհթեշեմ Օզդամար, Նեջմի Դեմիջի, Նեդիմ Արուլ:



























