Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բելռուսկոնին չի քնում արդեն 55 օր եւ նիհարել է 11 կիլոգրամով: Այս մասին 4 տարի ազատազրկման դատապարտված Բեռլուսկոնին իր կողմնակիցներին ինքն է հայտնել:

Հռոմում իր կուսակիցների հետ հանդիման ժամանակ նա կրկին մեղադրել է Իտալիայի քննչական եւ դատական մարմիններին, որոնք, նրա կարծիքով «իրավական պետության դեմ դավադիր գործողություններ են իրականացնում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հավաքի մասնակիցները որոշել են, որ եթե Սենատի հատուկ հանձնաժողովը կողմ քվեարկի Բեռլուսկոնիին սենատորի լիազորություններից զրկելուն, նրանք զանգվածաբար հրաժարական կտան:

Մի շարք քաղաքական դիտորդների համոզմամբ՝ Բեռլուսկոնիի կողմնակիցների նման խիստ դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ նա մտավախություններ ունի, որ խորհրդարանական իմունիտետից զրկվելուց հետո կարող է ձերբակալվել այլ քրեական գործերի շրջանակներում: