ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին տվյալներ է փոխանցել, որոնք հաստատում են սիրիական ընդդիմության մասնակցությունը օգոստոսի 21-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակմանը, հայտնում է Washington Post-ը:

Լավրովը հայտնել է, որ այդ տվյալները ցանցում չկան: Լավրովի խոսքով՝ տվյալները ներառում են գրոհայինների հետ լրագրողների զրույցներ, որոնք հայտնել են, որ ինչ-որ արտասահմանյան երկրից անսովոր հրթիռներ ու մարտական պարագաներ են, որոնցից օգտվելու ձեւը չգիտեն:

 «Կարող եք նաեւ ընթերցել քիմիական զենքի փորձագետների եզրակացությունները, ըստ ոորնց՝ ցուցադրված պատկերները չեն համապատասխանում իրականությանը: Մեզ նաեւ հայտնի է բաց նամակի մասին, որն Օբամային ուղարկել են ԿՀՎ-ի նախկին աշխատակիցները, որտեղ ասվում է, որ կառավարության կողմից քիմիական զենք կիրառելու մասին հաղորդագրությունը կեղծ է եղել», -  հայտարարել է Լավրովը:

Ռուս նախարարին հարց են ուղղել՝ չի վախենում, որ Սիրիան համակած բռնությունը կհասնի Կովկաս, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լավրովը նշել է, որ այդ հարցը պետք է միայն Ռուսաստանին չուղղվի:

Ջիհադիստները եվրոպական շատ երկրներից են գնում, այդ թվում՝ Ռուսաստանից, անգամ ԱՄՆ-ից:

Լավրովը վստահ է, որ իրենք «փորձ են ձեռք բերում, որը Սիրիայի հակամարտության կարգավորումից հետո կօգտագործեն այլ տեղերում, առաջին հերթին՝ իրենց ներսում: «Սա մեր ընդհանուր սպառնալիքն է»,- ընդգծել է  Լավրովը: «Կամ մենք կհամաձայնենք, որ ցանկացած ահաբեկչություն անթույլատրելի է, կամ երկակի ստանդարտներ կխաղանք, որտեղ ինչ-որ մի շանորդին ընդունելի է, քանի որ մեր շանորդին է», - ասել է նա: