2014-2015 ուսումնական տարվա համար DAAD-ի կողմից (համարվում է աշխարհի ամենամեծ դրամաշնորհային ֆոնդն ունեցող կազմակերպությունը) ավելի քան 40 գիտահետազոտական կրթաթոշակ կտրամադրվի հայ գիտնականներին, հետազոտողներին, ասպիրանտներին եւ դասասխոսներին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում տեղի կունենա DAAD-ի (գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի) կողմից կազմակերպված, ԳԴՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ֆիանսավորվող տեղեկատվական սեմինարը` նվիրված Գերմանիայում գիտական հետազոտությանը, որը հնարավորություն կընձեռի երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին եւ ակադեմիական աստիճան ունեցող անձանց տեղեկանալու Գերմանիայում գիտական հետազոտություն կատարելու հնարավորությունների, ինչպես նաեւ գերմանական տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսական օժանդակություն տրամադրող ծրագրերի մասին:
Գերմանացի եւ հայ գիտնականները կներկայացնեն Գերմանիայում կատարած իրենց գիտահետազոտական աշխատանքները, կտեղեկացնեն գերմանական գիտահետազոտական կենտրոնների ընձեռած հնարավորությունների մասին, կպատասխանեն միջոցառման մասնակիցների հարցերին:
Միջոցառմանը ներկա կլինեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը:





























