ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Բիլլ Քլինթոնին կարելի է վստահել, սակայն նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները «պարզապես պարտավոր են  հետեւել, թե ինչ է կատարվում» Սիրիայի կողմից իր քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու հարցում, հաղորդում է CNN Politics-ը:

ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ Պուտինը միշտ էլ պահել է իր խոստումը եւ երբեք չի հրաժարվել ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածություններից:

«Պետք է աշխատեք լավագույն արդյունքի համար եւ սպասեք ամենավատին: Սակայն ես կարծում եմ, որ սարսափելի սխալ կլիներ հնարավորությունից չօգտվել»,-ասել է նա: Նա նշել է. «Գիտեք, պարոն Պուտինը շատ խելացի է»: