Սեպտեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքում Գերմանիայի խորհրդարան են անցել սեւամորթ պատգամավորներ: Եվս մեկ անակնկալ դարձավ այն, որ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատում Մերկելի կուսակցությունից ներկայացված կլինի մահմեդական կրոնի ներկայացուցիչ:
Ընտրված պատգամավորները՝ քիմիկոս Կարամբա Դիաբին եւ Չարկզ Հուբերը, Սենեգալից են, ներկայացնում են Գերմանիայի առավել ազդեցիկ քաղաքական ուժերը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, հայտնում է fontanka.ru-ն:
Սա առաջին դեպքն է, որ խորհրդարան են անցնում սեւամորթ օրենսդիրներ՝ թեեւ Գերմանիայում աֆրիկական երկրներից ավելի քան 500 հազար բնակիչներ են ապրում:





























