Բաղդադում պայթյունից առնվազն 23 մարդ է զոհվել: Քաղաքի հյուսիսում իրար հետեւից երեք ռումբ է պայթել:
Պայթյունի պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Չորս ռումբ է պայթել Բաղդադից հյուսիս գտնվող շրջանում: Մայրաքաղաքի հարավի սուննիական թաղամասում մեկ պայթյուն է որոտացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրում վերջին ժամանակների լարվածության սրացումը պայմանավորված է իսլամական երկու խոշոր համայնքների՝ սուննիների եւ շիաների միջեւ եղած հակասություններով:





























