Աղետի ենթարկված իտալական Costa Concordia զբոսանավից փրկարարները մահացած մարդկանց մարմինների մնացորդներ են հայտնաբերել: Այս մասին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆրանկո Գաբրիելլին: Դիակները հայտնաբերվել են զբոսանավի ներսից:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ավարտվել է կիսախորտակված զբոսանավի դուրս բերման առաջին գործողությունը: Նավի կորպուսը, որը թեքված էր ջրի մեջ, ուղղվել է: Դրանից անմիջապես հետո հայտարարվել է, որ սկսվում է անհայտ կորած երկու ուղեւորների (հնդիկ սթյուարթ Ռասել Ռեբելլո եւ սիցիլիացի զբոսաշրջիկ Մարիա Գրացի Տրեկարիկի) մարմինների որոնումը:

Գաբրիելլին հստակեցրել է, որ մոտ ժամանակներս ԴՆԹ անալիզ կարվի, որը պետք է հստակեցնի՝ արդյոք հայտնաբերված մասունքները պատկանում են այդ երկու ուղեւորներին: Անալիզներն անհրաժեշտ են նաեւ այն պատճառով, որ մարմինները 20 ամիս գտնվել են ջրի տակ եւ անհրան է եղել արտաքին տեսքից ճանաչել նրանց, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Costa Concordia-ում վթարի պահին եղել է ավելի քան 4 հազար մարդ, այդ թվում անձնակազմի անդամները: