Բնապահպանությունը սահամններ չունի: Այս միտքը Մինսկում սեպտեմբերի 23-25-ը կայացած ԱՊՀ անդամ երկրների ստեղծագործ ու գիտական մտավորականության VIII համաժողովի ուղենիշն էր. «2013 թվականը ԱՊՀ անդամ պետությունների կողմից բնապահպանական մշակույթի եւ շրջակա միջավայրի պահպանության տարի է»:
Հիշեցնենք, որ Համաժողովը տեղի է ունեցել ԱՊՀ-ում ընթացող տարում Բելոռուսի նախագահության շրջանակներում: Չեռնոբիլի աղետը վերապրած երկրի համար բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերը առաջնահերթ են:Մերձավոր Արեւելքի հետխորհրդային հատվածում Արալյան ծովի ցամաքումը, Չեռնոբիլի չկրկնվելու կարեւորությունը, կլիմայի գլոբալ փոփոխությունը, ռազմական կոնֆլիկտների բնապահպանական հետեւանքները, աղբի վերամշակման խնդիրները. Սրանք դեռ ոչ բոլոր հարցերն էին, որոնց անդրադարձել էին Համաժողովի գլխավոր նիստի ընթացքում:Միեւնույն ժամանակ քննարկվեցին բնապահպանական խնդիրների տնտեսական բաղադրիչները:
«Պետք է հիշել, որ բնապահպանական խնդիրները կապված են մեծ քաղաքականության հետ, խոշոր բիզնեսի եւ խոշոր ֆինանսական միջոցների հետ», - հիշեցրել է Հումանիտար համագործակցության խորհրդի միջպետական հիմնադրամի համանախագահ, Միջազգային մշակութային համագործակցությունում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի ԳԱԱ փոխնախագահ Վիկտոր Սադովնիչին առաջարկել է ստեղծել գիտնականների ակումբ, որը կպատրաստի եւ կներկայացնի շրջակա միջավայրի, ժողովրդագրական խնդիրներ, կրթության, միջուկային էներգիայի, եւ այլ թեմաներով հաշվետվություններ: Գաղափարը միաձայն ընդունվել է, իսկ Վիկտոր Սադովնիչիին խնդրել են գլխավորել իր նախաձեռնած ակումբը: «Այս նախաձեռնությունը պատժվում է», - կատակել է Միխայիլ Շվիդկոյը:
IFESCCO գործադիր տնօրեն, արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը հիշեցրել է փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության կարեւորության մասին: «Ինչ-որ ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՊՀ - ն քաղաքակիրթ ամուսնալուծության մի ձեւ է: Ես կարծում եմ, որ ժամանակն է ԱՊՀ-ն դառնա շահից դրդված ամուսնություն», - ասել է Սմբատյանը:
Լիագումար նիստում ելույթ ունեցան պատվիրակությունների անդամները եւ ընթերցվեցին նախագահների ուղերձները: Այնուհետ, համաժողովի շրջանակներում բաժինների նիստեր կայացան բնապահպանական կրթության ու դաստիարակության, ԱՊՀ երկրներում երիտասարդության քաղաքականության, կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության, մանկական քաղցկեղի բուժման մեջ բաժնում նոր տեխնոլոգիաների դերի, ԱՊՀ –ում մշակույթների երկխոսություն եւ մշակութային համագործակցության, բնական եւ մշակութային ժառանգության պահպանման, լրատվամիջոցները բնապահպանական մշակույթի ենթատեքստում թեմաներով:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ հումանիտար համագործակցությունը ոլորտում ղեկավար մարմինների հանդիպում, Եվրասիական միության համալսարանների խորհրդի նիստ, ԱՊՀ երկրների ազգային կոնսերվատորիաների ռեկտորներ հանդիպում, Հումանիտար համագործակցության եւ IFESCCO-ի ղեկավարման խորհրդի համատեղ նիստ: Համաժողովն ավարտվեց բանաձեւի ընդունմամբ:Հաջորդ համաժողովը, որը նվիրված կլինի զբոսաշրջությանը, ամենայն հավանկանությամբ կկայանա Կիեւում՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան ցանկություն է հայտնել 2014թ.-ին նախագահել ԱՊՀ-ը: Սա Տարաս Շեւչենկոյի 200-ամյակը նշելու ենթատեքստում կարեւոր նշանակություն կունենա: Իսկ հոբելյանական 10-րդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում:





























