Ֆրանսիայից ալպինիստը Մոնբլան լեռան վրա 246 հազար եվրո արժեքով գանձ է գտել, որը սառցի տակ մնացել է մոտ 50 տարի: Մետաղյա տուփում զմրուխտներ, շափյուղաներ եւ եղել: Գտածոն ալպինիստը հանձնել է ոստիկանությանը:

«Այդ երիտասարդը շատ ազնիվ էր: Նա կարող էր գանձը պահել իրեն, սակայն նախընտրել է հանձնել ոստիկանությանը»,- ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանները առանց մեծ դժվարության պարզել են, թե ինչպես է այն հայտնվել լեռան վրա: Ներսում առկա փաթեթների վրա գրված էր՝ «Պատրաստված է Հնդկաստանում»: Air India ավիաընկերության երկու ինքնաթիռներ կործանվել էին 1950 եւ 1966 թվականներին: Ֆրանսիական իշխանությունները կապվել են հնդկական իշխանությունների հետ՝ թանկարժեք քարերի տիրոջը գտնելու համար: Ֆրանսիական օրենքներով գանձ գտած անձը այն կարող է թողնել իրեն, եթե տերը կամ ժառանգները հայտնի չեն: