Թայլանդում ձերբակալել են ամերիկացի թմրաբարոնի, հաղորդում է տեղական The Bangkok Post պարբերականը: ԱՄՆ 48-ամյա քաղաքացի Ջոզեֆ Մանուել Հանթերի ձերբակալման գործողությունն իրականացվել է սեպտեմբերի 25-ի երեկոյան, Փհուկետ կղզում:
Նրա հետ միասին ձերբակալվել են նաեւ իր հանցախմբի ենթադրյալ երեք անդամներ: Միեւնույն ժամանակ Associated Press-ը հաղորդում է եւս հինգ մարդու ձերբակալման մասին: Խոսքը երկու բրիտանացիների, սլովակի, Ֆիլիպինների բնակչի եւ թայվանցու մասին է: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են Բանգկոկ, որտեղ հարցաքննելու են:
Հանթերը ձերբակալվել է ամերիկյան իշխանությունների հարցումով: Թայլանդի ղեկավարության տվյալներով, նա Փհուկետ ժամանել էր սեպտեմբերի 6-ին եւ մնացել կղզում: Սեպտեմբերի 19-ին Թայլանդի ներգաղթի գերատեսչությունը չեղյալ էր հայտարարել նրա վիզան:
ԱՄՆ-ում Հանթերին մեղադրում են թմրանյութերի տարածման մեջ, ձերբակալման օրդերը տվել է Նյու Յորքի ոստիկանությունը: Հանթերը ծառայել է ԱՄՆ ՌԾՈՒ-ում, ինչպես եւ իր հանցախմբի մյուս անդամները:





























