Մադրիդյան մետրոյում գնացքի դռները խափանվել են 2 մլն արժողության կտրոն պարունակող դրամապանակից:
Ինչպես հաղորդում է El Mundo թերթը, սեպտեմբերի 25-ի երեկոյան մադրիդյան մետրոյի աշխատակիցը հայտնաբերել էր, որ վագոններից մեկի դռները ինչպես հարկն է՝ փակ չեն: Գնացքն ուղարկել են կայանատեղի: Ստուգման արդյունքում կիսափակ դռների մեջ հայտնաբերել են դրամապանակ, որն էլ խոչընդոտում էր դռների փակվելուն:
Դրամապանակի պարունակությունը ստուգելիս՝ մադրիդյան մետրոյի աշխատակիցները հայտնաբերել են վարորդական իրավունք, որը պատկանել է Քալիֆորնիայի բնակչի, մի քանի կրեդիտ քարտեր, ինչպես նաեւ տվյալ քաղաքացու անվամբ երկու միլիոն դոլար արժողությամբ կտրոն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», դրամապանակը փոխանցել են ոստիկանություն:





























