Հնդիկ զինվորականները ոչնչացրել են բոլոր երեք ահաբեկիչներին, որոնք հինգշաբթի հարձակվել են ոստիկանական բաժանմունքի եւ ռազմաբազյի վրա: NDTV հեռուստաալիքի տեղեկություններով, զինյալները ոչնչացվել են չորսժամյա մարտերից հետո:
Հիշեցնենք, որ երեք զինված տղամարդիկ՝ զինվորական համազգեստով, մի քանի նռնակներ են նետել Խիրինագարի ոստիկանական բաժանմունքի վրա, որից հետո ոստիկանների ուղղությամբ կրակ են բացել: Դրանցի հետո նրանք բեռնատարով փախուստի էին դիմել եւ կրակ բացել ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ սպանել էին վեց մարդու:
Համազգեստով գրոհայինները Քաշմիրում հարձակվել են զինվորականների ու ոստիկանների վրա:
Քաշմիրի իշխանությունները հայտարարել են, որ ծայրահեղականների հարձակումն ուղղված էր Նյու Յորքում Հնդկաստանի եւ Պակիստանի վարչապետերի ծրագրված հանդիպումը տապալելուն:





























