Բրիտանական ավիաընկերության չվերթներից մեկի ժամանակ Airbus A-330 ինքնաթիռի երկու օդաչուները քնել են: Օդանավը, որտեղ 325 ուղեւոր է գտնվել, որոշ ժամանակ ինքնակառավարվող ռեժիմում էր գտնվում, հաղորդում է The Independent թերթը:
Օդում տեղի ունեցած միջադեպի մասին ավիաընկերության ղեկավարությունում տեղեկացել են տխրահռչակ չվերթի ուղեւորներից: Նրանց խոսքով, օդաչուները սահմանել են հանգստի ժամ, սակայն ինչ-որ պահի երկուսն էլ քնել են: Ընդ որում օդաչուներից եւ ոչ մեկ չի կարողացել հայտնել, թե որքան է քնել: Բրիտանացի լրագրողների խոսքովօդաչուները միջադեպը մեկնաբանել են հետրյալ կերպ. Խիստ գրաֆիկի պատճառով չվերթին նախօրդող երկու օրերին նրանց հաջողվել է ընդամենը 5 ժամ քնել, հաղորդում է Russia Today-ը:
Մեծ Բրիտանիայում քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը չի պատրաստվում օդաչուների նկատմամբ որեւէ կարգապահական գործողության դիմել, քանի որ ինքնաթիռների անձնակազմը հաճախ տառապում է ծանրաբեռնվածությունից: Սակայն փորձագետները ավիաընկերության ղեկավարությանը կոչ են արել եզրակացություններ անել եւ, անհրաժեշտության դեպքում, փոփոխել օդաչուների ժամանակացույցը, որպեսզի այն այդքան խիտ չլինի:





























